Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Հայերը միայն քուչեն «թարս նայելու» համար են իրար տալիս

Հայերը միայն քուչեն «թարս նայելու» համար են իրար տալիս
12.02.2025 | 19:44

Դրա էսօրվա հաչոցից կարելի է ենթադրել, որ «հրապարակման» է պատրաստվում «թուրքական ժամանակա»-բարո մի խայտառակ կեղծիք:

Առանցքային սխալն այն է, որ դավաճաններին ու թրքաբարո ստահակներին նորմալ ժողովուրդները ոչ թե հարցեր են տալիս, ոչ թե «վերընտրում են» ոչ թե ինչ-որ բաներ են քննարկում նրանց հետ, այլ՝ «սռոկ» են տալիս, բնականաբար՝ բանտային ու ցմահ:

Կան ավելի արմատական ժողովուրդներ:

Բայց հայերը, ինչպես պարզվում է, ամենապուպսիկն են: Հայերը միայն քուչեն «թարս նայելու» համար են իրար տալիս: Իսկ երկիրը թշնամուն հանձնելու համար... չէ՜, բա ամո՞թ չի:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ